6 ամսում դատապարտվել է 2 հազար 405 անձ
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակումներում սոցիալ-ժողովրդագրական հատվածում առանձնացված դատական պատասխանատվության ենթարկված անձանց քանակը 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 2 հազար 405 մարդ։
Դատապարտված անձանցից 15-ը մինչև 18 տարեկան անձինք են, 730-ը՝ 18-29 տարեկան անձինք, 812-ը՝ 30-39 տարեկան անձինք, 562-ը՝ 40-49 տարեկան անձինք, 286-ը՝ 50 և բարձր տարիքի անձինք են։
Ըստ վիճակագրության՝ ինչպես նախորդ տարիներին, դատապարտված անձանց մեծամասնությունը՝ 1 720-ը, չաշխատող և չսովորող աշխատունակներ են։
Դատապարտվածներից 418-ը, ըստ Վիճակագրական կոմիտեի, Արմավիրի մարզից են, որը դատապարտվածների թվով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում մայրաքաղաք Երևանն է՝ 404 դատապարտվածով, երրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 308 դատապարտվածով։