34-ամյա տղամարդու տարածքում հայտնաբերվել է կանեփի 809 բույս և 617 գրամ չորացված կանեփանման զանգված
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացվել, որ Վարդանաշեն գյուղի 34-ամյա մի բնակիչ կանեփ է աճեցնում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 34-ամյա տղամարդու տնամերձ հողամասից, բակի տարբեր հատվածներից և կիսակառույց ավտոտնակից հայտնաբերվեցին կանեփի 809 բույս և մոտ 617 գրամ չորացված կանեփանման զանգված:
Տղամարդը հայտնել է, որ կանեփն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար։
Արմավիրի բաժնի համայնքնային ոստիկանների ստացած մյուս տեղեկությունը Վարդանաշենի 66-ամյա բնակիչի վերաբերյալ էր:
Մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրերական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ վարդանաշենցու տնամերձում և բակում հայտնաբերվեցին կանեփի 23 բույս և 20 գրամից ավելի կանեփանման զանգված:
Մեկ այլ տեղկության համաձայն էլ Արմավիր քաղաքի 57-ամյա մի բնակիչ տանը պահում է թմրամիջոց և զինամթերք:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տղամարդու բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել են Ֆ 1 տիպի նռնակ` պայթուցիչով և կանեփանման զանգվածով 57 թղթե և պոլիէթիլենային փաթեթներ, որոնց ընդհանուր քաշը մոտ 679 գրամ էր:
Բոլոր դեպքերով կազմված փասատթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: