Շվեդիան ժամանակավորապես փակում է Լիբանանում իր դեսպանատունը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրոմը երեկ հայտարարել է, որ երկիրը որոշել է ժամանակավորապես փակել իր դեսպանատունը Լիբանանում՝ Բեյրութում՝ անվտանգության իրավիճակով պայմանավորված։ Տեղեկությունը փոխանցում է Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նա ասել է, որ Բեյրութում գտնվող դիվանագետները ժամանակավորապես կտեղափոխվեն Կիպրոս:
Բիլսթրոմը նաև նշել է, որ ժամանակավոր փակումն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել՝ ելնելով անվտանգային իրավիճակից։