Արաբկիրի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)
ВидеоՀանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով ոստիկանության տարածքային բաժինների հերթապահ խմբերն ըստ երթուղիների սպասարկվող տարածքում շուրջօրյա շրջայցեր են իրականացնում:
Փետրվարի 17-ին, ժամը 6-ի սահմաններում, նման շրջայցերից մեկի ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:
Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ իրավապահները նկատել էին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա, որի վարորդի և ուղևորի կասկածելի վարքագիծը տեսնելով, մոտեցել էին, «Ֆոլքսվագենի» սրահում նկատել շագանակագույն զանգվածով կաթոցիչ և, մեքենայով հանդերձ, երկուսին էլ` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Բերման ենթարկվածներն Աշտարակի բնակիչներ էին` մեկը` 31, մյուսը 23 տարեկան:
23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղով փաթեթավորված փոշեբյուրեղյա զանգված, իսկ մեքենայի զննությամբ փոխանցման տուփի մոտից` յուրահատուկ հոտով շագանակագույն զանգված և նմանատիպ զանգվածով կաթուցիչ:
Ըստ 31-ամյա տղամարդու` հայտնաբերվածը «Կրիստալ» ու «Շոկոլադ» տեսակի թմրամիջոցներ են և պատկանում են իրեն:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: