Իսրայելը չգիտի՝ ինչ կարմիր գիծ է հատել սպանելով Հանիեին. «Հեզբոլլահ»-ը վերսկսել է Իսրայելի հրթիռակոծումը (տեսանյութեր)
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կվերականգնի Գազայի հատվածին «աջակցության ճակատը» և ուրբաթ առավոտից կհարձակվի իսրայելական ռազմական դիրքերի վրա. այս մասին, ինչպես հաղորդում է «Հեզբոլլահ»-ի թելեգրամյան ալիքը, ասել է շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։
«Իսրայելի հանցագործություններին անպայման պատասխան կլինի, և այս հարցը քննարկման ենթակա չէ: Դուք չգիտեք, թե ինչ կարմիր գծեր եք հատել, երբ հյուրի եք սպանել Իրանում: Ծիծաղեք այսօր, քանի որ առջևում ձեզ շատ արցունքներ են սպասում»,- ասել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդը։
Ավելի ուշ հաղորդվել է 48-ժամյա դադարից հետո «Հեզբոլլահ»-ը վերսկսել է հրթիռակոծությունները Իսրայելի վրա։
Հուլիսի 31-ին Թեհրանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, որն Իրան էր ժամանել երկրի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ: ՀԱՄԱՍ-ը դրա համար մեղադրել է Իսրայելին։ Իսրայելը չի ստանձնել նրա սպանության պատասխանատվությունը։
Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել էր, որ Իրանը Հանիեի արյունն առանց վրեժի չի թողնի:
«Մենք Հանիեի արյունն առանց վրեժի չենք թողնի։ Մենք աշխատում ենք Իսրայելին մեր պատասխանի վրա և կստիպենք Իսրայելին շատ զղջալ դրա համար», - ասել էր Բաղերին:
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: