Վերին Խոտանան-Տանձավեր ճանապարհին բախվել են «VOLVO» -ն և «IVECO» բեռնատարները, ինչի հետևանքով մոտ 30 բեռնատար խցանվել է
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 31-ին, ժամը 11:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «VOLVO» (վարորդ՝ Ս. Պ.) և «IVECO» (վարորդ՝ Կ. Ա.) մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով մոտ 30 բեռնատար խցանվել է:
Փրկարարների և պարեկային կարգախմբի կողմից կարգավորվել է երթևեկությունը, և խցանված բեռնատարները կարողացել են շարունակել ընթացքը:
Փրկարարները մոտակայքում խափանված ևս մեկ «IVECO» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Գ. Մ.) դուրս են բերել ճանապարհահատվածից: