«Ժողովուրդ». Եկեղեցի-իշխանություն լարվածությունը մեծ թափ է հավաքում
ПрессаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կարևոր իրադարձություններ են սպասվում. տեղի կունենան Մայր Տաճարի վերաօծումը և սրբալույս Մյուռոնի օրհնությունը։ Մայր աթոռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պատրաստվում են այս կարևոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի և մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները։
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ` ի թիվս շատ հյուրերի Ամենայն Հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայի է հրավիրել՝ արարողությանը մասնակցելու։
Հիշեցնենք, որ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 4-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ տաճարի նորոգման հետազոտական աշխատանքները սկսվել են դեռ 2012 թվականի գարնանից, իսկ 2018-ից անցան բուն շինարարական աշխատանքներին: Վերանորոգման աշխատանքները նախատեսել էին ավարտին հասցնել 2022 թվականին, բայց պարբերաբար, ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում էր:
Նորոգման աշխատանքներն այժմ ամբողջությամբ ավարտվել են, իսկ սեպտեմբերին Մայր Տաճարի վերաօծմամբ և Մյուռոնի օրհնությամբ Էջմիածնի Մայր տաճարը կրկին կբացի իր դռները:
Նկատենք, որ այդ պատմական իրադարձության շրջանում եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը մեծ թափ է հավաքում, թեժ քննարկումներ են ընթանում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին և իշխանության մյուս ներկայացուցիչներին պե՞տք է հրավիրել, թե՞ հարկ է առաջնորդվել՝ «Աստծո տաճար գալու համար հրավեր չի լինում» պատգամով:
Մայր աթոռում չգիտեն ինչպես վարվել, արդյոք հրավերի դեպքում Նիկոլ Փաշինյանը կամ իշխանության ներկայացուցիչները կգա՞ն, թե՞ հերթական անգամ կխուսափեն Կաթողիկոսի հետ դեմ առ դեմ հանդիպումից»։