Սևանի ափամերձ տարածքում գոտիով կյանքից զրկված տղամարդը նամակ է թողել. ինչ է նա հայտնել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սեւանի ճանապարհին, ըստ նախնական վարկածի, գոտիով իրեն կյանքից զրկած տղամարդը նամակ է թողել: Մասնավորապես նա գրել է, որ կատարվածի համար որեւէ մեկը մեղավոր չէ եւ նշված քայլին դիմել է կուտակված պարտքերի պատճառով:
Shamshyan.com –ը գրել էր, որ հուլիսի 29-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Տեղում ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ՝ վարորդի դին, պարանոցին էլ ինչ-որ կասկածելի գոտի գցած։
Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Տեղում պարզվել է նաև, որ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արտակ Մ.-ն է։
Քնար Մանուկյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live