Հայտնի է` ով է հոսանքահարված և մահացած տղամարդը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու 1-ին փակուղում տղամարդու դի կա:
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված փակուղի, որտեղ հայտնբերել են տղամարդու դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 16:30-ի սահմաններում նշված փակուղու հարևանությամբ գտնվող հողամասում՝ աշխատանքներ կատարելիս, Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արամ Մ.-ն հոսանքահարվել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածի ձեռքին եղել է առկա լարման տակ գտնով հոսանքի լար: Ըստ տեղեկությունների Նարեկացի փակուղում նորակառույց շինությանը խանգարող հոսանքալարերը պետք է տեղափոխվեր որպեսզի այն խոչընդոտ չհանդիսանար շինությանը: Այդ ծանր գործը իր վրա է վերցրել Արամ Մ-ը, որը պետք է արվեր ՀԷԿ_ի կողմից, որն էլ դարձել Վանաձորում սիրված ու հարգանքի արժանի մարդու մահվան պատճառ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live