«Իմ քայլը»-ից 10 պատգամավոր չի միացել Լանզարոտեի աղմկահարույց կոնվենցիայի վավերացմանը. հայտնի են անունները
ПолитикаԱյսօր՝ մայիսի 11-ին, Ազգային ժողովն ընդունել է Լանզարոտեի աղմկահարույց կոնվենցիան, սակայն իշխաող «Իմ քայլը» խմբակցության ոչ բոլոր պատգամավորներն են դրան կողմ քվեարկել:
Ավելացնենք, որ կողմ քվեարկած 79 պատգամավորներից 78-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են, որոնց է միացել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած Արման Բաբաջանյանը։
Փաստորեն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից 10-ը չեն միացել քվեարկությանը։ yerkir.am-ը ներկայացնում է այդ պատգամավորների անունները։ Փաստենք նաև, որ վերոհիշյալ 10 պատգամավորներից 6-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ են, 4-ը՝ անկուսակցական։
Աթաբեկյան Վարդան Նելսոնի
Բաղդասարյան Նազելի Հրաչի
Գալստյան Մերի Արսենի
Թովմասյան Թագուհի Մանվելի
Կարապետյան Տիգրան Գոռի
Հովսեփյան Սոֆիա Ազատի
Ղազարյան Թագուհի Արարատի
Միքայելյան Սասուն Մեխակի
Մովսիսյան Սերգեյ Լեւիկի
Ուլիխանյան Տիգրան Արմենի