Իսրայելը ՆԱՏՕ-ին կոչ է արել վտարել Թուրքիային դաշինքից
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի արտգործնախարարը ՆԱՏՕ-ին կոչ է արել վտարել Թուրքիային հյուսիսատլանտյան դաշինքից այն բանից հետո, երբ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր, որ Թուրքիան, պաղեստինցիներին օգնելու համար, կարող է մտնել Իսրայել, ինչպես նախկինում մտել էր Լիբիա և Լեռնային Ղարաբաղ: Այս մասին գրել է timesofisrael.com-ը:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու սպառնալիքների և վտանգավոր հռետորաբանության լույսի ներքո՝ ԱԳ նախարար Իսրայել Կացը դիվանագետներին հանձնարարել է շտապ համագործակցել ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ՝ կոչ անելով դատապարտել Թուրքիային և պահանջել նրան հեռացնել տարածաշրջանային դաշինքից», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։