Գագիկ Ծառուկյանը մշտապես ճիշտ ու կառուցողական քայլեր է իրականացրել
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից վերջին շրջանում իրականացվող քայլերը սկսել են նյարդայնացնել որոշ քաղաքական ուժերի ու անհատների, որոնք, ի դեպ, մեղմ ասած այնքան էլ չեն փայլում ո՛չ հայրերանվեր գործերով, ո՛չ հասարակական գործունեությամբ:
Շատերին, չգիտես ինչու, հանգիստ չի տալիս նաև Ծառուկյանի օր-օրի է՛լ ավելի աճող վարկանիշը, այն դեպքում, երբ բոլորին է հայտնի, որ Ծառուկյանը երբեք էլ վարկանիշի խնդիր չի ունեցել: Նա իր գործունեությամբ վաղուց է ապացուցել, որ ոչ թե իրեն է ինչ-որ բան հարկավոր, այլ իր աջակցությունն է շատերի համար կարևոր, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հասարակական-քաղաքական գործիչը, առանց որևէ ակնկալիքի, մշտապես կանգնած է եղել ժողովրդի կողքին և անշահախնդիր կերպով սատարել է բոլորին, որպեսզի հայը իր հայրենիքում մնա, ապրի ու բարիք ստեղծի ի՛ր հայրենիքում, ինչպես նաև շենացնի թե՛ իր օջախը, թե՛ երկիրը:
Բայց, պարզվում է, կան դեռևս չկայացած անձինք, որոնք ջղաձգվում են Ծառուկյանի քայլերից, ինչը, համաձայնեք, խոսում է այն մասին, որ հասարակական գործիչը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ճիշտ ու կառուցողական քայլեր է իրականացնում: