Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է առաջադրվել
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ուժեղ ցավ կամ ֆիզիկական ուժեղ տառապանք պատճառել): Նա դեռևս արգելանքի տակ է։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Վերջինս նաև հավելեց, որ երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ։
«Հարցաքննվել են տնօրենը, այդ թվում՝ ծնողը։ Մանկապարտեզում այլ նմանատիպ դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ քննությամբ դեռևս տվյալներ չեն ստացվել, սակայն այդ ուղղությամբ քննություն իրականացվում է, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քրեադատավարական կարգով համապատասխան ընթացք կապահովվի»,-տեղեկացրեց Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային: Դեպքը տեղի էր ունեցել մայիս ամսին: Տեսանյութը տարածվելուց հետո ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին էր հրավիրվել մանկապարտեզի տնօրենը, որից ընդունվել էր հաղորդում։ 45-ամյա դաստիարակը ձերբակալվել էր:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live