PIN կոդի սահմանում ու փոփոխություն Converse Mobile-ում. Կոնվերս Բանկը նորարարական առաջարկով է հանդես եկել
ОбществоԲոլորն էլ ժամանակ առ ժամանակ վճարային քարտի PIN կոդը փոխելու կարիք են ունենում. ոմանք մոռանում են գործող կոդը, մյուսներն էլ անհանգստանում են, որ այն հասանելի է դարձել ուրիշների: Այս մտահոգությունը անհիմն չէ:
Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 2023թ.-ին՝ 2021թ.-ի համեմատ, կիբերհանցագործությունների դեպքերն աճել են երկու անգամ: Հանցագործությունների զգալի մասը բաժին է ընկել բանկային քարտերով խարդախություններին. մարդիկ գումար են կորցրել, քանի որ նրանց քարտի տվյալները ինչ-ինչ պատճառներով հասանելի են դարձել երրորդ անձանց:
Ֆինանսների անվտանգության տեսանկյունից անչափ կարևոր է, որ քարտապանները, անհրաժեշտության դեպքում, կարողանան արագ հասանելիություն ստանալ քարտի PIN կոդի փոփոխման գործիքակազմին:
Converse Mobile-ում արդեն հնարավոր է փոխել քարտի PIN կոդը
Կոնվերս Բանկը ձգտում է հաճախորդներին առաջարկել թվային տիրույթում բանկային լավագույն փորձառությունը, այդ թվում՝ ապահովել վճարային քարտերի օգտագործման առավելագույն հարմարավետություն:
Հաշվի առնելով հաճախորդների զարգացող կարիքները, Կոնվերս Բանկը Մոբայլ հավելվածում ներդրել է նորարարական հնարավորություն: Այսուհետ քարտի PIN կոդը փոխելու համար Բանկ այցելելու կամ բանկոմատներին մոտենալու կարիք չկա, բավարար է.
- Մուտք գործել Converse Mobile
- Ընտրել քարտը
- Մուտք գործել «Սահմանել PIN կոդ»
- Մուտքագրել նոր PIN կոդ
- Հաստատել
Մի քանի վայրկյան, մի քանի հպում, և Դուք կարող եք ոչ միայն փոխել քարտի PIN կոդը, այլև ակտիվացնել նոր ստացած կամ վերաթողարկված քարտը՝ սահմանելով PIN կոդ, ինչը նորություն է հայկական շուկայում:
Converse Mobile-ը վճարային քարտեր պատվիրելու և կառավարելու հարմարավետ ու անվտանգ հարթակ է
Ակտիվացնելով Converse Mobile հավելվածը՝ Դուք կարող եք անվտանգ միջավայրում.
- Պատվիրել տարբեր արժույթներով վճարային քարտեր, այդ թվում՝ թվային քարտեր
- Ակտիվացնել քարտերը
- Կատարել քարտային գործարքներ
- Կառավարել Visa քարտերով բաժանորդագրությունները
- Գործարքների արդյունքում կուտակել Կոնվերս միավորներ և փոխանակել նվերներով
Քարտերի տրամադրման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 010-511-211:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: