Վանաձորում հայտնաբերվել է տղամարդու հոսանքահարված մարմին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու 1-ին փակուղում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված փակուղի, որտեղ հայտնբերել են տղամարդու դի:
Իրավապահները պարզել են, որ ժամը 16:30-ի սահմաններում նշված փակուղու հարևանությամբ գտնվող հողամասում՝ անասնագոմում աշխատանքներ կատարելիս, Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արամ Մ.-ն հոսանքահարվել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահացածի ձեռքին եղել է լարման տակ գտնվող հոսանքի լար:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live