Ով է երեխային բռնության ենթարկած աշխատակիցը ու նրա տնօրենը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Lurer.com- ին հայտնի է դարձել երեխայի ծեծի տեսանյութից հետո Վեդու փողոցում հայտնաբերված ու ձերբակալված կնոջ ինքնությունը։ Նա Հերմինե Սարգսյանն է, ով Վեդու խոշորացված համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի սանիկ՝ Գարիկ Սարգսյանի մերձավորների շրջանակից է։ Հերմինե Սարգսյանը 45 տարեկան է և Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզի դաստիարակներից մեկն է, ում այսօր աշխատանքից ազատեցին երեխային բռնության ենթարկելու հայտնի տեսանյութից հետո։ Հերմինե Սարգսյանը ձերբակալված է 72 ժամով , առայժմ հայտի չէ` կալանքի միջնորդություն արվել է թե ոչ։
Իրավապահները չեն հրապարակել նրա ինքնությունը, սակայն մեզ հայտնի դարձավ, որ Հերմինեն և տնօրեն Թերեզա Ղազարյանը մտերիմներ են ։ Ու չի բացառվում, որ միջադեպի մասին տնօրենը տեղյակ է եղել, մինչև գաղտնի նկարահանած տեսանյութի տարածումը ։ Սակայն լուռ համաձայնությամբ շարունակել է աշխատել նրա հետ՝ իր հարաբերությունների պատճառով։
Ի դեպ, նրանց կապը ՔՊ-ական լինելն է։ Նորանշանակ տնօրենը ՔՊ ավագանու անդամ է եղել, բոլորովին վերջերս է նշանակվել։ Իսկ Հերմինե Սարգսյանը՝ մեզ համագյուղացիներից փոխանցած տեղեկությունների համաձայն, Գարիկ Սարգսյանի հովանավորյալն է։
Հիշեցնենք, որ Հերմինե Սարգսյանն ազատվել է աշխատանքից՝ տեսանյութը հրապարակվելուց հետո։ Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ մտադիր էինք չհրապարակել անունը, բայց համագյուղացիներից շատերը նրա անձի մասին տեղեկությունը հաստատեցին, և մենք ստիպված էինք այն հրապարակել։ Գուցե պետք է, որ օրվա «հերոսին» մարդիկ իր դեմքով ճանաչեն․․․
Ծեծի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ , ձերբակալված դաստիարակը Քննչական կոմիտեի Վեդու բաժանմունքից անմիջապես տեղափոխվել է ՁՊՎ։
Նկարի ձախ կողմում Հերմինե Սարգսյանն է, աջ կողմում՝ տնօրեն Թերեզա Ղազարյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live