ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ Քննչական կոմիտեի հետ կոռուպցիոն քրեական գործի շրջանակում կալանավորել և ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայություն է տեղափոխել պաշտպանության նախկին փոխնախարար, բանակի գեներալ, ՌԴ հերոս Դմիտրի Բուլգակովին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ապօրինի գործողություններին նպաստած պատճառներն ու պայմանները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Բուլգակովը զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնը 2008-ից մինչև 2022-ի սեպտեմբերը, իսկ 2016-ին նրան շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում։