Այս փոքրիկն իր ճիչով արթնացրեց ծնողներին. սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց ընկան հատակին
ВидеоԲոլոր ծնողներն իրենց երեխաների մեջ փոքրիկ հրեշտակ են տեսնում: Բայց փոքրիկ Սելիյա Ռուպելն իր ծնողների համար իսկական պահապան հրեշտակ դարձավ, քանի որ նա փրկել է իր ընտանիքին մահից:
Մի գիշեր երիտասարդ ամուսիններ Կայլը և Մոնիկն արթնացան իրենց աղջկա ճչոցից: «Սովորաբար մեր փոքրիկը շատ հանգիստ է քնում: Բայց այդ անգամ մեր աղջկա լացի ձայնը յուրահատուկ էր: Դա իսկական օգնության աղաղակ էր»,- հիշում է Մոնիկը: Արթնանալով՝ մայրիկը միանգամից վազեց աղջկա սենյակ: Բայց դեռ միջանցքում նրա գլուխն այնպես պտտվեց, որ վայր ընկավ: Մոնիկը հավաքեց իր ուժերը և մի կերպ հասավ երեխայի սենյակ:
Երբ մայրիկը գրկեց Սելիյային, փոքրիկն անմիջապես հետ տվեց… Կայլը նույնպես վատ զգաց իրեն: Նա հասցրեց զանգել իր ծնողներին և սկսեց իրերը հավաքել, որպեսզի հեռանային տանից: Նրանք փորձում էին դուրս գալ տանից, բայց ուժասպառ եղան և չկարողացան հասնել դռանը…
Բարեբախտաբար, մեկ րոպե անց հասան տատիկն ու պապիկը․ նրանք հարևան տանն էին ապրում: Նրանք բացեցին դուռը և դուրս հանեցին իրենց երեխաներին և թոռնուհուն: Մի քանի րոպե անց եկավ նաև շտապ օգնությունը:
Բժիշկներն ածխածնի օքսիդից թունավորում արձանագրեցին: Քանի որ տանը ցուրտ էր եղել, ծնողները գիշերը միացրել էին ջեռուցումը: Իսկ տանը ածխածնի օքսիդի (գազի) ազդանշանիչ չի եղել…
Լավ է, որ օգնությունը ժամանակին է հասել: Կայլը, Մոնիկը և փոքրիկ Սելիյան թերապիայի կուրս են ստացել դետոքսիկացիոն խցիկներում, որից հետո նրանց առողջական վիճակը վերականգնվել է: Տուն վերադառնալուն պես Կայլը ածխածնի օքսիդի (գազի) ազդանշանիչ է պատվիրել:
Իսկ Մոնիկը Facebook-ում կիսվել է իր ընկերների հետ այս պատմությամբ: Նա հպարտանում է իր փոքրիկով, ով իր ճիչով փրկել է իրենց ընտանիքի կյանքը: Մոնիկը նաև կոչ է անում հետևել տան ջեռուցման համակարգի անվտանգության մեխանիզմին: