Ռուսաստանում ցածր ծնելիությունը «աղետшլի» է ազգի ապագայի համար. Կրեմլ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում ծնելիության ցածր մակարդակի վրա է՝ 1,4, այս ցուցանիշը «աղետալի» է ազգի ապագայի համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Նոր մեդիաների փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է rbc.ru-ն:
«Մենք ապրում ենք աշխարհի ամենամեծ երկրում։ Սակայն տարեցտարի մեր թիվը նվազում է։ Իսկ դա կարելի է լուծել միայն ծնելիության միջին մակարդակի բարձրացմամբ»,- ասել է նա:
Ըստ Ռոսստատի տվյալների՝ 2023 թվականին Ռուսաստանի բնակչությունը նվազել է 244 հազար մարդով և կազմել 146,2 միլիոն: Ծնելիության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Չեչնիայում (2,66), Տուվայում (2,44) և Ալթայի Հանրապետությունում (2,03), ամենացածրը՝ Լենինգրադի մարզում (0,88) և Սևաստոպոլում (0,98): Աշխատանքի նախարարությունը երկրում ծնելիության անկումը բացատրել է 20-29 տարեկան կանանց թվի նվազմամբ և աշխատաշուկայում անորոշությամբ: