Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. Կամենդատյան
ПолитикаՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հեծանվորդը ! :
2018 թվականի իշխանափոխանցման վերջին օրերին արեւմտյան կուրատորների հրահանգով , Մոնթեյի կերպարը յուրացրած անձը հրապարակում հավաքվածներին սկսեց համոզել , որ Հայաստանում տեղի է ունենալու տնտեսական հեղափոխություն ։ Իհարկե եվ այդ թեզը ծղրտացողը , եվ լսողներից շատերը չէին իմանում , որ տնտեսական հեղափոխությունը , տնտեսությունը ծղրտոցներով չեն փոխվում , եվ տնտեսական համակարգն ունի իր զարգացման ուրույն օրենքները եվ օրինաչափությունները ։ Մասնագետների համար ակնհայտ էր , որ պոպուլիզմի հայ դասականը իրար հետ շփոթել է տնտեսական հեղափոխություն եվ տնտեսական ռեֆորմներ կատեգորիանները ։ Հետագա ամիսներին յուրահատուկ պնդաճակատությամբ մարդկանց սկսեցին բացատրել , որ ռեֆորմների իմիտացիան դա հաղթական տնտեսական հեղափոխություն է ։ Մեծ մասամբ բավարար կրթական ցենզ չունեցող հայ աշխատավորներին համոզեցին , որ ասֆալտ փռելը , ձեռնարկության արժեթղթերի գողությունը , ներդրողներին զանազան պատվո ճաշերով քերելը հեղափոխական զինանոցի բաղադրիչներն են ։ Մտահոգիչ է այս ամենը ? : Հարցի շուրջ կարծես թէ չկա նաև տեսական քննարկում ՀՀ տնտեսագիտական , քաղաքատնտեսական համույթում ։ Գիտնականների լռությունը ստիպում է հայտնել ողջամիտ կասկած , որ նրանք կամ գիտնական չեն , կամ էլ չունեն քաղաքացիական համարձակություն , որպեսզի հրապարակային բանավեճի մեջ մտնեն պոպուլիստ խաբեբայի հետ եվ մերկացնեն վերջինիս անգրագիտությունը , ստիպեն վերջինիս հաշվի նստելու գիտական համայնքի հետ եվ երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը ներգրավելու տասնյակ տարիներով կուտակված հավաքական միտքն ընդհանրապես ։Թեմայով հետաքրքրվողներին ընդամենը ցանկանում ենք հիշեցնել , որ այս պահին զարգացած երկրների գիտնականների կողմից իրականացվում է տնտեսական հեղափոխության 4.0 փուլի քաղաքատնտեսական մոդելի մշակումը , որի հեռանկարները եվ հիացմունքի եվ տագնապի պահեր , բաղադրիչներ են պարունակում ։ Բնականաբար , այս նոր մոդելի տրամաբանության մեջ չկա որևէ , նույնիսկ հեռավոր ակնարկ ՀՀ տնտեսական հեղափոխություն ավետողի անգրագետ պնդումներին ։ Գերմանացի Կլաուս Շվաբը , ով 2016 թվականից հայտարարել էր տնտեսական հեղափոխություն 4.0 կոնցեպտի մասին , տարիներ շարունակ հանդիսանում է նաև Դավոսի միջազգային հանդիպումների կազմակերպիչը եվ գաղափարական առաջնորդը ։ Հետաքրքիր է արդյոք նա տեղյակ է , թէ պարբերաբար կնոջ հետ շվեյցարական հանդիպումներին հաճախող ՀՀ վարչապետը ինչպիսի գիտելիքներ ունի եվ ինչու է անընդհատ խաբում դյուրահավատ հայ ժողովրդին ? : Հասկանալ է պետք , որ երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին : Կրթվելու ,վաստակաշատ գիտնականների ,իմաստուն մարդկանց հետ շփվելու փոխարեն մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք սիրողական մակարդակով հեծանիվ հայտնագործողի , որի տիկտոկյան տվայտանքները էլ ավելի են թանձրանում մռայլ կանխատեսումները երկրի , պետության , էթնոսի վերաբերյալ։