Լուիզա Ներսիսյանի տարեդարձն է. առաջին կադրերը`ծննդյան անակնկալից
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր դերասանուհի Լուիզա Ներսիսյանի ծննդյան օրն է: Այս առիթով նրան անակնկալ են մատուցել 00:00-ին, որի կադրերն էլ Ռաֆայել Երանոսյանը հրապարակել է համացանց:
«Ամենալավ ու բարի, հավատարիմ ընկերսս,շնորհավոր: Միշտ սիրուն, փայլուն,չաղ ու բախտավոր»,- գրել է Ռաֆայելը վրապարակման կից:
Լուիզային շտապել են շնորհավորել նաև մի շարք հայտնիներ ու երկրպագուներ:
Նշենք, որ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի նկատմամբ հանրային հետաքրքրությունը մեծացավ նրա և դերասան Հրանտ Թոխատյանի ամուսնությունից հետո։ Նրանց միությունը բավականին քննարկվեց ու քննադատվեց, իսկ հիմնական պատճառը Լուիզայի և Հրանտի՝ 19 տարվա տարիքային տարբերությունն էր։ Այս տարիների ընթացքում բազմիցս լուրեր են պտտվել նաև նրանց բաժանման մասին։ Իր հարցազրույցներից մեկում Լուիզան, անդրադառնալով թեմային, նշել էր.
Իմ մասին շատ ստեր եմ լսել, օրինակ` այն, թե իբր ես ռեստորան ունեմ: Իսկ ամենազվարճալի ասեկոսեները պտտվում են այն ժամանակ, երբ ես կամ ամուսինս` Հրանտ Թոխատյանը, մեկնում ենք քաղաքից դուրս` նկարահանումների: Ամեն անգամ նման դեպքերում մարդիկ բամբասում են, թե մենք ամուսնալուծվել ենք, բայց հետո խոսակցությունների ալիքը մարում է»։
Ի դեպ՝ Հրանտ Թոխատյանն էլ, խոսելով իր և կնոջ տարիքային տարբերության ու հարաբերությունների մասին, ասել էր.«Հույս ունեմ, որ այդ տարբերությունը չի զգում Լուիզան: Սկզբնական շրջանում դժվարություններ էին առաջանում, քանի որ իմ ընկերական շրջապատում հիմնականում իմ հասակակիցներն են: Ինձ թվում էր, որ նրան ձանձրալի է մեզ հետ: Լուիզան շատ ակտիվ մարդ է, շփվող, սիրում է տարբեր հավաքույթներ, երեկույթներ, կարմիր գորգեր: Բայց դա ինձ համար չէ. ես սիրում եմ լռության մեջ լինել: Ընկերներով հավաքվում ենք, հանգիստ զրուցում, թղթախաղ ենք խաղում: Մենք ընդհանուր լեզու ենք գտել: Երկուսս էլ ազատ ենք մեր ինքնադրսեւորման հարցում: Լուիզան հանգիստ գնում է կարմիր գորգի տարատեսակ արարողությունների, իսկ ես թղթախաղով եմ զբաղվում։ Աստիճանաբար ամեն ինչ հարթվեց»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live