Թենիսիստ Էնդի Մարեյը հայտարարել է Օլիմպիական խաղերից հետո կարիերան ավարտելու մտադրության մասին
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիացի թենիսիստ Էնդի Մարեյը կավարտի պրոֆեսիոնալ կարիերան Փարիզի Օլիմպիական խաղերից հետո: Այս մասին նա հայտնել է սոցցանցերի իր էջերում:
«Ժամանել եմ Փարիզ` մասնակցելու կարիերայիս վերջին մրցաշարին: Մեծ Բրիտանիայի համար հանդես գալն ինձ համար ամենահիշարժանն է եղել և հպարտ եմ մի վերջին անգամ այն կատարելու համար»,-գրել է մարզիկը:
37-ամյա Էնդի Մարեյը Ուիմբլդոնի կրկնակի և ԱՄՆ բաց առաջնության հաղթող է: Թենիսիստը Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր է: