Դեմոկրատները Հարիսին աջակցում են որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը դեմոկրատների շրջանում բավականաչափ աջակցություն ունի՝ որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Այս մասին է վկայում Associated Press-ի հարցումը։
Նախընտրական շտաբից աղբյուրը հաստատել է Reuters-ին, որ Հարիսը ստացել է անհրաժեշտ մակարդակի աջակցություն: Որպես նախագահի թեկնածու հաստատվելու համար Հարիսին անհրաժեշտ էր 1976 դեմոկրատ պատվիրակի ձայն: Ըստ AP-ի թարմացված հարցման՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել 2,668 պատվիրակ։
Հարցվածներից ոչ մեկն այլ թեկնածուի անուն չի նշել։
Միևնույն ժամանակ նշվում է, որ հարցումը պաշտոնական չէ, և պատվիրակները կարող են օգոստոսին կայանալիք համագումարի ընթացքում ընտրել ցանկացած առաջարկվող թեկնածուի:
Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել էր նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին՝ հավելելով, որ սատարում է փոխնախագահ Կամալա Հարիսին որպես Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Աարդյունքում այս հայտարարությունից հետո առաջին 24 ժամվա ընթացքում Հարիսի շտաբը հավաքել է ռեկորդային 81 միլիոն դոլար նվիրատվություն: