Լվովում սպանվել է Ուկրաինայի ամենառուսատյաց քաղաքական գործիչ Իրինա Ֆարիոնը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինացի քաղաքական գործիչ և պրոֆեսոր Իրինա Ֆարիոնը մահացել է հուլիսի 19-ին` Լվովում, մահափորձի հետևանքով։ Զինված անձը ժամը 19:30-ի սահմաններում կրակել և սպանել է 60-ամյա քաղաքական գործչին իր իսկ տան մոտ: Տուժածը ծայրահեղ ծանր վիճակում գլխի թափանցող հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։ Ժամը 23-ի սահմաններում բժիշկները հայտնել են, որ Ֆարիոնը վիրահատվել է, կոմայի մեջ է: Կես ժամ չանցած` բժիշկները հայտնել են, որ Ֆարիոնը մահացել է։
«Ցավալի է, բայց չնայած բժիշկների բոլոր ջանքերին` Իրինա Ֆարիոնին չհաջողվեց փրկել»,- ասել է Լվովի շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live