Հութիներն անօդաչուով հարվածել են Թել Ավիվին. բեկորներն ընկել են ԱՄՆ հյուպատոսության հարևանությամբ (տեսանյութեր)
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եմենի հութի ապստամբներն անօդաչու թռչող սարքով հարվածել են Թել Ավիվին. բեկորներն ընկել են ԱՄՆ հյուպատոսության հարևանությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը:
Վերջին տվյալներով՝ հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։Հութիների շարժումը պաշտոնապես ստանձնել է անօդաչուով հարձակման պատասխանատվությունը: Եմենի հութիների խոսնակ Յահյա Սարիեն X-ի եթերում ասել է, որ խմբավորումը շուտով մանրամասներ կբացահայտի Թել Ավիվը թիրախավորած ռազմական գործողության մասին։
Սաուդյան Al Arabia հեռուստաալիքի տվյալներով՝ ուրբաթ գիշեր Միացյալ Նահանգները որսացել է բալիստիկ հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք, որոնք հութիների կողմից արձակվել են Իսրայելի ուղղությամբ, սակայն չորրորդ անօդաչուին հաջողվել է խոցել Թել Ավիվը:
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: