2028 թվականին լրանում է Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի ազատագրության, հայ և ռուս ժողովուրդների նոր բարեկամության սկզբի 200-ամյակը. Մհեր Ավետիսյան
ПолитикаՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2028 թվականին լրանում է Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանի ազատագրության և հայ և ռուս ժողովուրդների նոր բարեկամության սկզբի 200-ամյակը։ Այդ խիստ կարևոր իրադարձության միջոցառումների մշակման նպատակով նախաձեռնում եմ հասարակական կազմկոմիտեի ձևավորում։
Իսկ միջոցառումներին նախապատրաստվելու համար նպատակ ունեմ Հայաստան հրավիրելու վերջերս Մոսկվայում տեղի ունեցած ՛՛ՃԱՆԱՉԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ՛՛ խորագրով ֆորում ցուցահանդեսը: Այն հնարավորություն կտա մեր հայրենակիցներին ավելի լավ ճանաչելու ժամանակակից Ռուսաստանը և համագործակցության ծրագրեր իրականացնել ռուս գործընկերների հետ։
Այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու կազմկոմիտեում կարող են ընդգրկվել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իրենց լուման ներդնել հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Համագործակցության նպատակով դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով։