Ֆրանսիայի ոստիկանությունը գրեթե 4 000 մարդու արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում իրավապահները 870 հազար վարչական հետաքննություն են անցկացրել, ինչի արդյունքում՝ Փարիզում Օլիմպիական խաղերի միջոցառումներին հասանելիությունը սահմանափակվել է գրեթե չորս հազար մարդու համար։ Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմանինը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Նրա խոսքով, սահմանափակվել է 131 մարդու (անվտանգային առումով վտանգ ներկայացնող անձինք-խմբ.), 18 արմատական իսլամիստի, 167 ծայրահեղ ձախ և 80 ծայրահեղ աջ ակտիվիստի մուտքը։
Նախարարը հավելել է, որ արգելքը կարող է տարածվել օտարերկրյա պետությունների միջամտության մեջ կասկածվողների վրա, հատկապես ուշադիր ստուգվում են Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիները։
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ Պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը։