Ռուսաստանից արգելք են սահմանում հայաստանյան գյուղմթերքի նկատմամբ
ОбществоՄեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը՝ Ռոսսելխոզնադզորը, արգելք է դրել Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա:
Մեր ձեռքի տակ է հայտնվել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի տեղակալի գրությունը՝ ուղղված Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանին՝ «անհանգստություն հայտնելով» այն մասին, որ միայն ապրիլ-հունիսին հայտնաբերվել են նոր դեպքեր՝ կապված Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենում պեստիցիդների քանակի՝ նորմայից գերազանցման հետ:
Գրության մեջ կոչ է արվում, ելնելով վերոնշյալից, մինչ համապատասխան քայլերի ձեռնարկումը դադարեցնել մի շարք կազմակերպությունների կողմից դեպի Ռուսաստան գյուղմթերքի մատակարարումը: Ընդ որում, արգելքի տակ հայտնված կազմակերպությունների ցանկը կազմում է... 18 էջ: