Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի վերակառուցման համաձայնագիր
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրյուսելը և Կիևն ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների վերակառուցման՝ 150 միլիոն եվրոյի համաձայնագիր։ Այդ մասին հաղորդել է Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Այսօր (խմբ.՝ հուլիսի 17-ին) Բելգիան և Ուկրաինան ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ նշելով Բելգիայի վերակառուցման ծրագրի մեկնարկը», - արտաքին քաղաքական գերատեսչությունը գրել է X սոցիալական ցանցում։
Համաձայնագրի ստորագրմանը ներկա են եղել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն, Զարգացման համագործակցության նախարար Կարոլին Ժնեն և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
Մայիսի 28-ին Բելգիան և Ուկրաինան Բրյուսելում ստորագրել են 10 տարվա անվտանգության համաձայնագիր, որը նախատեսում է մինչև 1 միլիարդ եվրոյի ռազմական մատակարարումներ 2024 թվականին և 30 բելգիական հին F-16 ինքնաթիռների փոխանցում Կիևին մինչև 2028 թվականը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստման ջանքերի ակտիվացում: