Կիլիան Մբապեն պաշտոնապես դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիացի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Ավելի վաղ՝ այսօր՝ հուլիսի 16-ին, հարձակվողը բուժզննում էր անցել մադրիդյան ակումբում հանդիսավոր շնորհանդեսից առաջ, որը կանցկացվի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նաև ստացել է խաղային համարը: Մադրիդյան ակումբում նա հանդես կգա 9 համարի մարզաշապիկով:
Մբապեն առաջին անգամ այցելել է նաև Մադրիդի «Ռեալի» հանդերձարան:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին հայտարարվեց Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության մասին։ Դրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցման գումար:
Կիլիանի վերջին ակումբը ֆրանսիական ՊՍԺ-ն էր։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am