Պուտինը չի զանգահարել Թրամփին և չի պատրաստվում դա անել. Պեսկով
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մահափորձից հետո չի կապվել Դոնալդ Թրամփի հետ և չի էլ պատրաստվում դա անել, երկուշաբթի հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ։
«Երեկ մենք ներկայացրեցինք մեր ընդհանուր տեսլականը, գնահատեցինք տեղի ունեցածը և, իհարկե, դատապարտեցինք այդ հարձակումը»,- նշել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովն անդրադարձել է նաև Նոբելյան դափնեկիրների նամակին՝ ամբողջ աշխարհում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման խնդրանքով: Կրեմլի խոսնակը պատասխանել է, որ նման նամակ չի տեսել, բնականաբար ծանոթ չէ դրա բովանդակությանը: