Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները
ЭкономикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2025 թվականի հուլիսի 27-ը։ Սահմանափակիչ միջոցները, ինչպես նշում է ԵՄ-ն, կապված են ռուս-ուկրաինական հակամարտությունում Մոսկվային աջակցության, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջաններում զինված խմբավորումներին զենքի մատակարարման հետ։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Պատժամիջոցները ներկայումս վերաբերում են 12 ֆիզիկական և ինը իրավաբանական անձի: Դրանց թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը և անօդաչու թռչող սարքերի արտադրության բնագավառում մասնագիտացած իրանական ընկերությունները։
Սահմանափակումների ենթակա անձանց ակտիվները սառեցված են, նրանց միջոցների կամ տնտեսական ռեսուրսների ցանկացած տրամադրումն արգելվում է։ Բացի այդ, նրանց արգելվում է մուտք գործել Եվրամիություն։
ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին վերջին անգամ հայտարարել էր մայիսի վերջին։ Այն ժամանակ, մասնավորապես, սահմանափակումների տակ է հայտնվել երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Մոհամմադ Ռեզա Աշտիանին։