Փաշինյանը ցուցակներ է սարքում, թե ում պիտի հեռացնի իշխող թիմից
ПолитикаՊաշտոնավարման վեց տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մշտապես աչքի է ընկել կասկածամտությամբ, գրեթե բոլորին, այդ թվում՝ մերձավոր զինակիցներին կասկածել իր դեմ դավադրությունների մեջ։
Նրա այս վարքագիծն այնպիսի պաթոլոգիկ ծավալների է հասել, որ կողմնակիցներն աշխատում են իրար հետ զրույցներում առանձնապես չքննարկել Փաշինյանի արարքները, որևէ կերպ չքննադատել նրան։ Ավելին, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, նույնիսկ անունն աշխատում են քիչ տալ, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին դիմում են ծաղրական «վեհափառ» կոչումով։
Հատկապես վերջին շրջանում, աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումների, նաև Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կտրուկ վայրիվերումների ֆոնին Փաշինյանի հոգեկան վիճակն ավելի է վատացել, անխտիր բոլորին է մեղադրում դավադրությունների մեջ։ Վերջերս էլ ՔՊ նախաձեռնող խմբերից մեկի հավաքին հայտարարել է, թե ինքն իր համար ցուցակներ է գրում, թե ովքեր են անվստահելի, ում վրա չի կարող հույս դնել ապագայում։
Անուններ, Փաշինյանն իհարկե չի տվել, բայց զգուշացրել է, որ հետևում է յուրաքանչյուրի գործողություններին, սոցցանցային ակտիվությանն ու, հատկապես, պասիվությանը։ Եթե շտապ կարգով չփոխվեն, ապա պարզապես կհեռացնի թիմից։ Ընդ որում, ՔՊ խմբակցությունում առայժմ հանգիստ են, վստահ են, որ այս զգուշացումն իրենց չի վերաբերում, գոնե որոշ ժամանակ կարող են հանգիստ ապրել, ռոճիկ ու պարգևավճար ստանալ։ Իսկ գործադիրում իրավիճակն ավելի բարդ է, պաշտոնյաներին հեռացնելն էլ խաղուպար։ Փաշինյանին անգամ չի մտահոգում, որ համապատասխան թեկնածուներ չկան այդ պաշտոնները լրացնելու։
Նելլի Երանոսյան