Ուկրաինան ԱԹՍ-ներով ենթակառուցվածքներ է թիրախավորել ՌԴ տարածքում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի լույս երկուշաբթիի գիշերը ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 22 անօդաչու թռչող սարք։ Լիպեցկի շրջանի նահանգապետ Իգոր Արտամոնովը Telegram-ի ալիքում հայտնել է, որ անօդաչու թռչող սարք է ընկել Ստանովլյանսկի մունիցիպալ շրջանի էլեկտրական ենթակայանի տարածքում։ Վթարի վայրում աշխատում են իրավապահները։ Էլեկտրական ենթակայանի աշխատանքը չի խաթարվել։
Կուրսկի նահանգի Սուջա քաղաքում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհվել է հեռուստաաշտարակ, խոցվել է նաև փակ քաղաքային բենզալցակայանը։ Շրջանում գործող ոչ մի բենզալցակայան չի մնացել։