Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ օգոստոսի 3-ից 9-ը
ВидеоԽՈՅԵՐ Ինչ-որ մեկը ձեր եւ ձեր սիրելիի օգնության կարիքը կունենա, եթե վերջինս, իհարկե, ցանկանա միանալ ձեզ: Սակայն նա կարող է եւ մերժել՝ ելնելով այս կամ այն օբյեկտիվ պատճառներից: ՑԼԵՐ Սիրելիի հետ առկա խնդիրների լուծման համար ձեզ կօգնեն պարադոքսալ որոշումները: Որքան անսպասելի լինի այն, ինչ դուք կորոշեք, այդքան լավ այն կաշխատի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Բարենպաստ շաբաթ է սիրելիի հետ համատեղ շոփինգի գնալու համար: Անգամ եթե նրան դուր չգա այդ գործընթացը, միեւնույն է, միասին դուք ավելի արագ կկողմնորոշվեք: ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ Դուք հոգեբանական շտապ-օգնություն կլինեք ձեր սիրելիի համար: Հենց ձեր ուսերին կբարդվի նրա փոխարեն նրա բարոյական, հագեւոր խնդիրնեը լուծելու պատասխանատվությունը: ԱՌՅՈՒԾՆԵՐ Պետք չէ արագացնել իրադարձությունները: Եթե սեր խոստովանեք ձեր սիրելիին, ապա ի՞նչ կմնա վաղվա համար: Առաջին խոստովանությունը եւ համբույրն այնպիսի բաներ են, որոնք պետք է զգուշորեն վատնել: ԿՈՒՅՍԵՐ Բարեհաջող շաբաթ է, որպեսզի ձեր սիրելիին ինչ-որ նոր բան սովորեցնեք: Եղեք բարի, բայց պահանջկոտ ուսուցիչ: ԿՇԵՌՔՆԵՐ Սիրելին ձեզ երկար կպատմի միասին անցկացրած ժամանակահատվածի արդյունավետության մասին, ինչը ձեզ այդքան էլ հետաքրքիր չի լինի: Չարժե, սակայն, վստահել առաջին զգացողություններին: Միգուցե ավելի ուշ ձեր հետաքրքրությունն արթնանա: ԿԱՐԻճՆԵՐ Դուք անգին զրուցակից կլինեք, այդ իսկ պատճառով բոլոր նրանք, ում համար դուք թանկ կլինեք, հերթ կկանգնեն իրենց հոգում եղածը ձեր առջեւ բացելու համար: ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Փորձեք վերհիշել, թե արդյոք ձեր եւ ձեր սիրելիի համար կարեւոր շաբաթ չէ: Եթե պարզվի, որ ոչ, այնուամենայնիվ, փորձեք տոն դարձնել: ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ գրավել սիրելիի ուշադրությունը ինչ-որ անսովոր եղանակով: Օրինակ՝ անսովոր հագուստով, պահվածքով կամ էլ՝ անտարբերությամբ: ՋՐՀՈՍՆԵՐ Ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչ եք դուք նրանից ցանկանում եւ ինչու, քանի որ ձեր քայլերը նրա համար գաղտնիքի պես կլինեն: ՁԿՆԵՐ Սիրելին կփորձի ձեզանից ինչ-որ գաղտնիք կորզել, որը ձեզ համար այդպիսին չի լինի: Նյութի աղբյուրը` YN.am