Աշխարհում կորոնավիրուսի երկրորդ ալիք չի լինի․ ԱՀԿ
ОбществоԱշխարհում կլինի կորոնավիրուսի միայն մեկ ալիք, որի տեմպը կուժեղանա ու կթուլանա՝ կախված արտաքին բազմաթիվ գործոններից, Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՀԿ֊ն։ Ըստ ԱՀԿ ներկայացուցիչ Մարգարետ Հարիսի՝ կորոնավիրուսի երկրորդ ալիքի տարածման մասին լուրերը միֆ են։ Նա նաև նշել է, որ կորոնավիրուսը սեզոնային բնույթ չունի։ Հետևաբար, վիրուսի տարածման տեմպը չի կարող ամռանը նվազել և այնուհետև դարձյալ ահագնանալ։ Վարակի տարածման տատանումներ, իհարկե, կլինեն, բայց դա վիրուսի սեզոնային բնույթով պայմանավորելը, մեղմ ասած, ճիշտ չէ։