ՀՀ-ում Չեխիայի դեսպանը ծննդյան տարեդարձը նշել է Խուստուփ լեռան գագաթին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը Սյունիքի մարզի Խուստուփ լեռան գագաթին նշել է ծննդյան 43-րդ տարեդարձը։
Նշենք, որ օրերս Ֆեյսբուքի իր էջում Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպանը տեղեկացրել էր չեխական խոհանոցի երեկոյի մասին։ Դեսպանը «Գաթա» պանդոկում հունիսի 7-ին հյուրընկալել էր չեխական ընթրիքի մասնակիցներին, որոնք չեխական գարեջրի հետ համտեսեցին Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շեֆ խոհարար Վացլավ Պլեսլի պատրաստած յուրօրինակ ուտեստներն ու դեսերտը: