Բայրամովը և Կոլոմինան քննարկել են հայ-ադրբեջանական ու տարածաշրջանային խաղաղության գործընթացները
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, հանդիպել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։
Ինչպես հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ին, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության տարբեր ասպեկտներ, ներառյալ էներգետիկ անվտանգությունը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու վարժանքները, ինչպես նաև մարդասիրական ականազերծումը։
Օրակարգում են եղել նաև ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։