Բայդենը հայտարարել է, որ վճռական է մնալ նախագահական մրցապայքարում և հաղթել Թրամփին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական խմբակցությունների ղեկավարությանը ուղղված նամակում հայտարարել է, որ մտադիր չէ դուրս գալ ընտրապայքարից և վստահություն է հայտնել հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին հաղթելու հարցում։ Ամերիկացի առաջնորդը նամակի տեքստը հրապարակել է X-ում:
Ինչպես ասվում է նամակում, Սպիտակ տան ղեկավարը, «չնայած մամուլում շրջանառվող շահարկումներին, վճռական է մնալ նախընտրական մրցավազքում, հասցնել այն ավարտին և հաղթել Դոնալդ Թրամփին»։
«Ես չէի ձգտի վերընտրվել, եթե միանգամայն վստահ չլինեի, որ որևէ մեկից առավել քան հարմար թեկնածու եմ 2024 թվականին Դոնալդ Թրամփին հաղթելու համար», - ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին: ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են գործող նախագահին այլ թեկնածուով փոխարինելու քննարկումները. պատճառը Բայդենի չափազանց անհաջող ելույթն էր այդ բանավեճում: