Ղազախ պաշտոնյաներին արգելվել է թղթախաղ խաղալ փողի դիմաց
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղազախստանում պաշտոնյաներին և զինվորականներին արգելվել է մոլախաղով զբաղվել կամ մասնակցել խաղադրույքներին։ Համապատասխան օրենքը ստորագրել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Փաստաթուղթը համապատասխան արգելք է նախատեսում նաև հատուկ և ուժային կառույցների աշխատակիցների և բյուջետային կազմակերպությունների ղեկավարների համար։
Եթե խախտեն օրենքը, կազատվեն աշխատանքից։ Բացի այդ, օրենքն արգելում է պարտապանների միասնական ռեգիստրում ընդգրկված անձանց մասնակցությունը մոլախաղերին։