Էրդողանը մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։
Այցի շրջանակներում Էրդողանը կմասնակցի դաշինքի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նաև Սպտակ տանը կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կազմակերպած ընթրիքին։
Նախատեսվում է, որ Թուրքիայի նախագահը կանդրադառնա Գազայում տիրող իրավիճակին։
Դաշինքի անդամ երկրները կանդրադառնան գլոբալ անվտանգության խնդիրներին և կքննարկեն դաշինքի պաշտպանական միջոցները։
Նշվում է նաև, որ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը։