Ուկրաինան զանգվածային հարձակման է ենթարկվել․ կան տասնյակ զոհեր ու վիրավորներ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի տարբեր քաղաքներին, կա շուրջ երկու տասնյակ զոհ։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մանրամասնելով, որ հարվածների տակ են հայտնվել Կիևը, Դնեպրը, Կրիվոյ Ռոգը, Սլավյանսկը, Կրամատորսկը:
«Տարբեր տեսակի ավելի քան 40 հրթիռ։ Վնասվել են բնակելի շենքեր, ենթակառուցվածք և մանկական հիվանդանոց։ Բոլոր ծառայությունները ներգրավված են հնարավորինս շատ մարդկանց փրկելու համար», - գրել է Զելենսկին։
Հրթիռային հարվածների հետևանքով Կիևի մանկական հիվանդանոցում, ըստ տեղի իշխանությունների, կա 7 զոհ։ Նշվում է, որ հիվանդանոցի փլատակներում կարող են դեռ մարդիկ լինել։
Կիևին հասցված հարվածի հետևանքով տուժել են բնակելի և գրասենյակային շենքեր։ Ըստ ՌԲԿ-Ուկրաինա պարբերականի՝ երկրի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է 25 վիրավորի մասին։ Ուկրաինական թելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ մայրաքաղաքում դեռ շարունակվում են պայթյուններ որոտալ։
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են նաև Կիևի Շևչենկովսկի շրջանում մետրոյի «Լուկյանովսկայա» կայարանից ուղևորների տարհանման մասին։
Կրիվոյ Ռոգում հրթիռները հարվածել են արդյունաբերական ձեռնարկության վարչական շենքի։ Ըստ Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի՝ քաղաքում կա 10 զոհ, 31 վիրավոր։
Դնեպրում հարվածի տակ են հայտնվել բնակելի շենք և տեխնիկական սպասարկման կայան։ Հարձակման հետևանքների մասին դեռ չի հաղորդվում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում պայթյուններ են որոտացել։