Արտակարգ դեպք՝ Երևանում. «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել «Nissan»-ի վարորդին, երբ նա փորձել է փոխել մեքենայի անվադողը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններւոմ Դավիթաշենի կամրջի վրա Դավիթաշեն վարչական շրջանից դեպի Արաբկիր վարչական շրջան ընթանալիս Երևանի բնակիչ 68-ամյա Հակոբ Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ալեքսան Հ-ին, այնուհետև բախվել վերջինիս կողմից կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Volkswagen»-ի վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ալեքսան Հ.-ն կամրջի վրա կայանել էր իր «Nissan»-ը, քանի որ հետևի անվադողը վնասվել էր, և նա փորձել է խոտանը վերացնել, այդ ժամանակ «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել նրան ու բախվել «Nissan»-ին: