Կրիվոյ Ռոգում պայթյուններ են որոտացել, Դնեպրոպետրովսկի մարզում օդային տագնապ է հայտարարվել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում օդային տագնապի ազդանշանի ֆոնին պայթյուններ են որոտացել։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնում է ուկրաինական «Страна» պորտալը։
Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների տվյալներով՝ այս պահին ամբողջ Դնեպրոպետրովսկի մարզում օդային տագնապ է հայտարարվել։
«Տեղեկություններ են հաղորդվել Կրիվոյ Ռոգում պայթյունների մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ լույս երկուշաբթի գիշերը Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման նախազգուշացում էր հայտարարվել։
Ռուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։