Ուկրաինան լայն թափով անցնում է արևային էներգիային
ЭкономикаՈւկրաինայի էներգետիկայի, առողջապահության նախարարությունների և Եվրահանձնաժողովի Հույսի ճառագայթ համատեղ նախագծի շրջանակներում Enel S.p.A.-ի արտադրած արևային մարտկոցների մի քանի խմբաքանակ ժամանել է Ուկրաինա։ Խոսքը շուրջ 2 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 5876 արևային մարտկոցների մասին է։ Դրանք բոլորը կնախատեսվեն ուկրաինական հիվանդանոցների կարիքները հոգալու համար։
Մամուլի ծառայությունը նաև նշել է, որ էլեկտրաէներգիայի սարքավորումները կուղղվեն Ժիտոմիրի, Վոլինի, Խմելնիցկիի, Կիևի և Օդեսայի շրջանների առողջապահական հաստատություններ։
Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո այդ երկրի էներգետիկ ենթակառուցվածքներն ահռելի վնաս են կրել, բազմաթիվ էլեկտրակայաններ ոչնչացվել են, Զապորոժեի ատոմակայանն անջատված է ցանցից, իսկ հովհարային անջատումները պարբերաբար են լինում։
Ուկրաինան, արևմտյան երկրների աջակցությամբ անցում է կատարում դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ, և առաջին հերթին արևային էներգիայի։ Թե՛ առաջնագծում, թե թիկունքում ընկած բնակավայրերում արևային կայաններ են կառուցվում, նաև արևային վահանկներ են տեղադրում տների և ձեռնարկությունների վրա, իսկ Եվրամիությունն առանձին հիմնադրամ է բացել Ուկրաինայի էներգետիկ կարիքները հոգալու համար։
Այդ հիմնադրամից էլ ֆինանսավորվում են էներեգետիկ նախագծերը, և, զարմանալիորեն, կարճ ժամանակահատվածում Կիևին հաջողվել է կարգավորել էներգամատակարարումը ողջ երկրում։
Ուկրաինայի իշխանություններն էլ հայտարարել են, թե վերականգնվող էներգիան առաջնահերթություն են համարում, թեև Զապորոժեի ատոմակայանը վերականգնելու են։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ Սոլարոնը։
Անահիտ Հայրապետյան