ՔՊ-ի երազանքը միայն պարգևավճարներն են
ПолитикаՍահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային ժողովում հերթական պարգևավճարներն են ստացել՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով՝ 600 հազար դրամ։ Ընդդիմադիր երկու խմբակցություններից հայտնել են, թե պարգևավճարները փոխանցելու են բարեգործության։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել են, որ պարգևավճարները փոխանցելու են «Զինվորի տուն» հասարակական կազմակերպությանը։ Խորհրդարանում և պետական այլ մարմիններում պարգևավճարների ինստիտուտը միշտ է եղել, սակայն առանձնակի զարգացել է «Քաղաքացիական պայմանագրի» օրոք։
Նույնիսկ ամենածայրահեղ և վատ օրերին ՔՊ-ն չի դադարեցրել պետական բյուջեն պարգևավճարների տեսքով յուրացնելը։ Պարգևավճարները նաև հնարավորություն են դարձել Փաշինյանի և նրա վարչախմբի համար պետության հաշվին գնել յուրայինների հավատարմությունը։ Ժամանակին սոված զվռնողների այդ բազմությունն էլ այսօր, շնորհիվ պագևավճարների, պետական գանձարանի յուրացման այլ մեթոդների, տների, բնակարանների տեր են դարձել, հիփոթեք են վճարում։
«Քաղպայմանագրի» պատգամավորներն այս անգամ էլ բարեգործության համար գումար չեն փոխանցելու։ Ինչպես տխրահռչակ Հովիկ Աղազարյանն է ասել, հիփոթեք ունի, կարող է երկու տարի անց պատգամավոր չլինել, իսկ իր հիփոթեքը վճարող չի լինելու։ ՀՀ քաղաքացիներն էլ, որ հազիվ են հոգում իրենց և իրենց ընտանիքների կարիքները, կշարունակեն հարկեր վճարել, որպեսզի ապիկարների մի կույտ հիփոթեք վճարելու հնարավորություն ունենա։
Աննա Բաղդասարյան