Ողբերգական վթար՝ Կոտայքում. Եղվարդի սկզբնամասում «Opel»-ը բախվել է էլեկտրասյանը, ուղևորը տեղում մաhացել է
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 6-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Մարտիրոսյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, և մոտ 180-200 մետր առաջ ընթանալով՝ կանգնել է «Երևան Սիթի»-ի դիմաց:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ուղևորը՝ Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Մարտուն Բուդաղյանը, տեղում մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live