Ուզբեկստանի նախագահը կայցելի օկուպացված Շուշի
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն Իլհամ Ալիևի հրավերով հուլիսի 5-6-ը աշխատանքային այցով կայցելի Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։
Գագաթնաժողովը նախատեսվում է նացկացնել օկուպացված Շուշիում։
Միրզիյոևի մամուլի ծառայությունն էլ հայտնում է․
«Մեր պետության ղեկավարը օկուպացված Շուշի(խմբ․) քաղաքում կմասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «Տրանսպորտային կապի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցով կայուն ապագայի կառուցում» թեմայով։