Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի սահմանին միջուկային զենքի համալիրներ տեղակայելու մասին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսը Ուկրաինայի հետ սահմանին տեղակայում է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կրել, հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ սա ուկրաինացի զինվորականների ակտիվության պատասխանն է պետական սահմաններին։ Կիեւում այս մեղադրանքներն անվանել են «տեղեկատվական հատուկ գործողություն»։
«Դիրքեր են հանվել «Պոլոնեզ» եւ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր։ Թե ինչ զինամթերքներ ունեն նրանք՝ դուք նույնպես գիտեք»,- ասել է Լուկաշենկոն հանրապետության Անկախության օրվա առիթով։ Մարտական բարձր պատրաստվածության են բերվել Բելառուսի եւ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը եւ հակաօդային պաշտպանությունը, ավելացրել է նա։
Լուկաշենկոն զգուշացրել է Ուկրաինային սահմանին բախումներ առաջացնելու սադրանիքց։ «Ոչ մի «կարմիր գիծ», հարված սպառազինությունների բոլոր տեսակներով՝ նախապես սահմանված թիրախներին։ Դա մենք կնախաձեռնենք»,- ընդգծել է նա։ Վերջերս Բելառուսում մշակել են միջուկային զենի կիրառումը «Իսկանդերների» օգնությամբ, որոնք փոխանցել է Ռուսաստանը։
Լուկաշենկոն նաեւ ավելացրել է, որ սահմանապահները եւ հատուկ գործողությունների ուժերի մարտիկները խստացված պահպանում են սահմանները։ Նրա խոսքով՝ ուժայինները նման վարժանքներ կատարել են մինչ այժմ, եւ հիմա այդ փորձը պահանջված է դարձել։
Միեւնույն ժամանակ, Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ թեժացում սահմանին չի լինի, որովհետեւ ոչ Կիեւը, ոչ Մինսկը շահագրգռված չեն դրանում։ «Ի՞նչ է, էլի՞ 1 500 կիլոմետր ճակատ պետք է բացել։ Այո, մեզ համար հեշտ չի լինի ռուսների հետ միասին հետո փակել այս սահմանը, բայց էլ ավելի բարդ կլինի ուկրաինացիների համար այդ սահմանը պահելը»,- նշել է նա։
Լուկաշենկոն նաեւ հայտնել է, որ բելառուս սահմանապահները եւ զինվորականներն արդեն որսում են «տասնյակ» ուկրաինական անօդաչուներ, որոնք «ամենաժամանակակից պայթուցիկների ցենտներներ են կրում»՝ ոչնչացնելու համար օբյեկտները Ռուսաստանի ներսում։ «Մեզ ՌԴ ԱԴԾ-ի եւ ՊՆ-ի հետ միասին առայժմ հաջողվում է զսպել այդ գրոհը, բայց ես ուկրաինացիներին կխնդրեի երես չառնել, կրակի հետ չխաղալ։ Դա շատ վտանգավոր է»,- ասել է նա։