Տիգրան Ավինյանը դատարանով «վաստակած» 1 միլիոն դրամով վճարել է երկու ուսանողի ուսման վարձը
ОбществоԴատարանը բավարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքի։
«Դեռևս 2018թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:
Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը՝ 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը: